Քննիչը մերժել է միջնորդությունը՝ թույլատրել Ամենայն Հայոց կաթողիկոսին մեկնել Վրաստան։ Հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Մարտի 17-ին 93 տարեկանում մահացել է Համայն վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը։
Կաթողիկոսը հրավեր էր ստացել Վրաց եկեղեցուց՝ ներկա լինելու Համայն Վրաստանի պատրիարքի հուղարկավորության արարողությանը և մասնակցելու սուրբ պատարագին, որը տեղի է ունենալու մարտի 22-ին:
Փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել քննիչին, որպեսզի Կաթողիկոսը կարողանա մի քանի օրով բացակայել երկրից։ Քննիչը մերժել է միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
․․․
Փետրվարի 14-ին Քննչական կոմիտեն վարույթ էր հարուցել Կաթողիկոսի դեմ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել էր նրա ելքը երկրից։ Դատական ակտը վերաբերում է Մասսյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս), որը հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Եկեղեցու։ Նա պահանջում էր անվավեր ճանաչել իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Կաթողիկոսի որոշումը և վերականգնել իրեն պաշտոնում։
Դատարանը որոշել էր, որ Սարոյանը պետք է վերականգնվի Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
The post Քննիչը մերժել է Կաթողիկոսի՝ Վրաստան մեկնելու միջնորդությունը appeared first on CIVILNET.