Խորթ մոր կողմից ծեծի ենթարկած մեկ տարեկան երեխան մահացել է

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1,2 տարեկան երեխան մահացել է։ ՍիվիլՆեթին լուրը հաստատեցին «Արաբկիր» Բժշկական համալիրից։
Երեխան մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ ընդունվել էր «Արաբկիր» բժշկական համալիր։ Բժիշկներին այդ պահին հաջողվել էր վերականգնել երեխայի կենսական ֆունկցիաները։ Վերջին օրերին նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում`ծանր վիճակում, և բժիշկները շարունակում էին պայքարել նրա կյանքի համար։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Երեխայի սպանության փորձի համար կա ձերբակալված անձ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ձերբակալվածը երեխայի խորթ մայրն է:

The post Խորթ մոր կողմից ծեծի ենթարկած մեկ տարեկան երեխան մահացել է appeared first on CIVILNET.

Leave a comment