Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին․ ո՞վ է նա․ «Փաստ»

Օրերս հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին: «Փաստ» թերթի տեղեկություններով, հարցազրույցը կհրապարակվի եկող շաբաթվա սկզբներին:

Իսկ ո՞վ է Մարիո Նաուֆալը: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նա, այսպես կոչված, «նոր մեդիայի» առաջատար դեմքերից է։ Ունի բավական մեծ ներկայություն X-ում (նախկին Twitter): Նրա հիմնական գործիքը X հարթակի աուդիո ձևաչափն է՝ X Spaces-ը, որտեղ նրա ստեղծած «The Roundtable»-ը ամենամեծ և ամենաակտիվ աուդիո շոուն է։ Նրա եթերները մշտապես ապահովում են միլիոնավոր ունկնդրումներ՝ անգամ գերազանցելով ավանդական հեռուստատեսային մեգանախագծերի վարկանիշները։

Ի դեպ, Մարիո Նաուֆալի եթերներին հաճախ է միանում և գրառումները մեկնաբանում Իլոն Մասկը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment