Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին ևնախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.
«Նոր կյանք և զարթոնք խորհրդանշող այս տոնը թող բարօրություն բերի Իրանի բարեկամ ժողովրդին: Վստահ եմ, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ երկու բարեկամ երկրների հարաբերությունները՝ խարսխված անկեղծության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա»։
Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.
«Գարնան սկիզբն ավետող այս տոնը թող հարատև խաղաղություն և բարօրություն բերի բարեկամ Իրանին: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, իսկ մեր հարևան Իրանի ժողովրդին՝ արևշատություն»։
Նովրուզը (պարսկերեն՝ «նոր օր») գարնանային տոն է, որը նշում է նոր տարվա սկիզբը իրանական մշակութային տարածքում։ Այն նշվում է նաև այլ երկրներում՝ Աֆղանստան, Թուրքիա, Ադրբեջան, Կենտրոնական Ասիայի երկրներում և այլ վայրերում։
The post Փաշինյանն ուղերձներ է հղել Իրանի առաջնորդին ու նախագահին՝ Նովրուզի առթիվ appeared first on CIVILNET.