Հունվարի 23-ին, ժամը 12.00-ին Հայրենիք կուսակցության երիտթևը բողոքի ակցիա է իրականացնելու ԵՄ գրասենյակի դիմաց

Հարգելի քաղաքացիներ, վաղը՝ հունվարի 23-ին, ժամը 12.00-ին «Հայրենիք» կուսակցության երիտթևը, ինչպես նաև քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնելու ԵՄ գրասենյակի դիմաց։ Բացի այդ, ակցիայի մասնակիցները Գալստյանի և Քոչարյանի կալանքի ապօրինի և քաղաքական դրդապառճառներով լինելու վերաբերյալ նամակ են փոխանցելու ԵՄ դեսպանին։

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանն ու Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը կալանավորվել են «կաշառք տալու» վերաբերյալ շինծու գործով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment