«Խոստովանում է իր հանցավոր անգործությունը կամ անկարողությունը». Դավիթ Մանուկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետականամետ ղեկավարը այնպիսի անվտանգային համակարգ է կառուցում, որ անկախ իր լինել-չլինելուց պետության անվտանգությունը չքանդվի։
     Տեսե՛ք Իրանի օրինակը. Անկախ անձերի փոփոխություններից պետական համակարգը շարունակում է գործել իր բնականոն ռեժիմով։
     Երբ Փաշինյանը հայտարարում է, որ, եթե իշխանափոխություն տեղի ունենա, ապա Հայաստանին պատերազմ է սպասվում, ինքնաբերաբար խոստովանում է իր հանցավոր անգործությունը կամ անկարողությունը։
     Բնականաբար նա սրանով փորձում է մանիպուլացնել հանրությանը, սակայն, ըստ էության, ցույց տալով, որ Հայաստանը չունի իրական անվտանգային համակարգ և հիմնված է ինչ-որ խարխուլ գործոնների վրա։
     Պետության հիմնասյունները պետք է կառուցվեն ոչ թե անձերի, այլ ինստիտուտների վրա և անկախ օրվա իշխանություններից, պետությունը պետք է լինի պաշտպանված, անվտանգ ու զարգացող։
     Հայաստանում հաստատվելու է խաղաղություն, բայց ոչ թե թելից կախված, ինչպես հիմա է, այլև ֆունդամենտալ խաղաղություն, իսկ դա հնարավոր է միայն պետականամետ իշխանության պարագայում»:

Leave a comment