Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ հաստոցների արդյունավետության բարձրացման խնդրին։
«Օրինակ, մարդիկ կան, որ չեն ուզում երեք հերթափոխ աշխատել, բայց հաստոցը կարող է երեք հերթափոխ աշխատել։ Կա՞ արդյոք այդ հաստոցի արդյունավետության չափը՝ քանի տոկոսով է նրա հնարավորությունը օգտագործվում։ Հաստոց կա, բերում են, օրինակ, կես օրն է աշխատում։ Ինչո՞վ մենք կարող ենք օգնել, որ բոլոր հաստոցները մաքսիմում աշխատեն, որովհետև հաստոցն էլ իր ժամկետն ունի արդիականության առումով, նրանց մի քանի տարի հետո փոխարինում են ժամանակակիցները»,- նշեց պատգամավորը։