«Անդրանիկը Հայաստանի՞, թե՞ Նիկոլի ԱԱԾ տնօրենն է». Գագիկ Համբարյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անդրանիկը՝ Հայաստանի՞, թե՞ Նիկոլի ԱԱԾ տնօրենն է
     Նիկոլի շահերը սպասարկող ԱԱԾ կոչվող հիմնարկի տնօրեն Անդրանիկը կաթողիկոսին անվանել է Կտրիճ Ներսիսյան և հաստատել, որ Եզրաս արքեպիսկոպոսի պահով բացահայտումն իր ղեկավարած դուքանն է արել, թե բա Եզրաս արքեպիսկոպոսը ՊԱԿ֊ի գործակալ է…
     Անդո, նախ` վերը նշված անունով Հայաստանում մարդ չկա. կա Գարեգին Բ: Չնայած շատ լավ է, որ քո նմանի համար, որի ղեկավարած հիմնարկը հովանավորում է ադրբեջանցիների թրև գալը Հայաստանում, կաթողիկոսն անընդունելի է: Գարեգին Բ-ի համար շատ ամոթ կլիներ, եթե քո նմանի համար նա լիներ կաթողիկոս:
     Անդո՛, չնայած հիմնարկությանդ ներկայացրած տվյալներին չեմ հավատում, բայց եթե նույնիսկ Եզրաս արքեպիսկոպոսը գործակալել է եղել, ապա ի տարբերություն թուրքերի գործակալ Արաբաթի (այդ մասին ասել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Մ.Մինասյանը), ով, դավաճանելով Հայաստանը, ծառայել է թուրքերին ու հետո բացահայտվելուց հետո նոր համագործակցել մեր ԱԱԾ֊ի հետ, ապա նա ծառայել է այդ 2 տարին իր հայրենիքին, այլ ոչ թե թշնամուն:
     Անդո՛, դո՞ւ էլ ես Նիկոլի ու նրա թայֆայի բազում ներկայացուցիչների նման թրքամետ ու աղանդավոր:
     Հ.Գ. Նորմալ երկիր լինելու դեպքում Անդոն արդեն վռնդված կլիներ իր պաշտոնից այստեսակ քաղաքական հայտարարությունների համար, բայց սա ՆիԳոլի Հայաստանն է ու ինքն էլ ծառայում է ոչ թե Հայաստանին, այլ ՆիԳոլին…»:

Leave a comment