Արա Ֆիդանյանը նոր պաշտոնի նշանակվեց

Արա Ֆիդանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կապի ներկայացուցիչ (կապի սպա)։

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝
1. Արա Ֆիդանյանին 2026 թվականի մարտի 23-ից նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից
Հայաստանի Հանրապետության կապի ներկայացուցիչ (կապի սպա) (նստավայրը՝ քաղ․ Հաագա)»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Ֆիդանյանն այսօր վարչապետի մեկ այլ որոշմամբ ազատվել էր Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

Leave a comment