ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը «IV Conference Capital Markets Armenia» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «ՀՀ տնտեսությունը և ֆինանսական համակարգը. 2025 թվականի արդյունքները և 2026 թվականի հեռանկարները» խորագրով պանելային քննարկմանը
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը «IV Conference Capital Markets Armenia» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «ՀՀ տնտեսությունը և ֆինանսական համակարգը. 2025 թվականի արդյունքները և 2026 թվականի հեռանկարները» խորագրով պանելային քննարկմանը:
Համաժողովը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում կապիտալի շուկաների զարգացմանը, միավորել է պետական, բանկային ոլորտների, ներդրումային ընկերությունների, արդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաև միջազգային ֆինանսական հաստատությունների, վարկանիշային գործակալությունների և ենթակառուցվածքային կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մակրոտնտեսական ընթացիկ զարգացումներին, ֆինանսական համակարգի կայունությանը, համաշխարհային միտումների ազդեցությանը և 2026 թվականին Հայաստանի ֆինանսական հատվածի զարգացման առաջնահերթություններին։