«Փոփոխություններ միշտ եղել են, առաջիկա օրերին, շաբաթներին, ամիսներին էլ կլինեն՝ իհարկե, ըստ անհրաժեշտության»,-հարցին՝ նոր կադրային փոփոխություններ կլինե՞ն առաջիկայում, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նաև հայտնեց, որ արդեն իսկ նշանակվել է Երևանի գնդի հրամանատարի տեղակալը․ գումարտակի հրամանատարներից մեկը նշանակվել է գնդի հրամանատարի տեղակալ․ «Տրամաբանական աճ, առաջխաղացում են ունեցել։ Մեր բարեփոխումների սկզբունքն է այն մոտեցումը, որ եթե անձինք աշխատում են, պետք է առաջխաղացում լինի»։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)