Կասեցվել է «ՄՈՍԿԱՖԵ»-ի արտադրական գործունեությունը

«ՄՈՍԿԱՖԵ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Մոու Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Աբովյան 18):

Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացվող վերահսկողության արդյունքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները:

Մասնավորապես՝

– սննդի կառույցի խոհանոցի պատերը որոշ տեղերում չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,

– խոհանոցի առաստաղը և վերին ամրությունները կառուցված չեն եղել այնպես, որ կանխվի մասնիկների թափվելու հնարավորությունը։

Վերահսկողը սահմանել է հայտնաբերված խախտումները շտկելու վերջնաժամկետ:

ՍԱՏՄ

Leave a comment