Քոնոր Մաքգրեգորը ստացել է UFC վերադառնալու թույլտվություն

Իռլանդացի հանրահայտ մարտիկ Քոնոր Մաքգրեգորը պաշտոնապես ստացել է UFC վերադառնալու թույլտվություն, հաղորդում է The Sun-ը։

Մարտի 20-ին լրացել է UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոնի 18-ամսյա որակազրկման ժամկետը։ Մաքգրեգորը որակազրկվել են հակադոպինգային կանոնակարգը խախտելու համար՝ 2024 թվականին երեք անգամ չներկայանալով պարտադիր դոպինտ-թեստերին։

Հնարավոր է, որ իռլանդացին հաջորդ մենամարտը կանցկացնի հուլիսի 12-ին Լաս Վեգասում կայանալիք UFC 330 մրցաշարում։

Հիշեցնենք, որ 37-ամյա Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի հետ մրցելիս։ Խառը մենամարտերում իռլանդացի մարտիկը մասնակցել է 28 հանդիպման, տարել 22 հաղթանակ և կրել 6 պարտություն:

Leave a comment