ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված մեկ տարեկան 2 ամսական երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այս մասին 24News-ին հայտնեցին «Արաբկիր» բժշկական կենտրոնից՝ հավելելով, որ բժիշկները շարունակում են պայքարել երեխայի կյանքի համար։
Այսօր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով երեխայի նկատմամբ իրականացված բռնությանը, չբացառեց, որ այլ անձանց ևս հնարավոր է՝ մեղադրանք առաջադրվի։
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել էր, ապա կալանավորվել։
Հասմիկ Սարգսյան
–00—ՅՄ