Tinder-ը կարող է հասանելիություն ստանալ ձեր ինտիմ լուսանկարներին․ քննադատության ալիք է բարձրացել

Tinder-ը կարող է հասանելիություն ստանալ ձեր ինտիմ լուսանկարներին․ քննադատության ալիք է բարձրացել

Արհեստական բանականությամբ աշխատող այս ֆունկցիան վերլուծում է լուսանկարները՝ գնահատելով օգտատիրոջ հետաքրքրությունները, կենսակերպը և նույնիսկ «տրամադրությունը»։Ընկերությունը պնդում է, որ տվյալները մշակվում են ժամանակավորապես և օգտատերը ինքն է որոշում՝ ինչ հրապարակել։ Նշվում է նաև, որ դեմքի ճանաչման նման զգայուն տվյալները մշակվում են միայն սարքի վրա և չեն պահպանվում։Սակայն նոր գործառույթը մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում, որտեղ շատերը այն գնահատում են որպես հնարավոր «հսկողության գործիք»։Օգտատերերից մեկը գրել է, որ սա ոչ թե սեր գտնելու, այլ տվյալների հավաքագրման մեխանիզմ է՝ ընդգծելով, որ հավելվածը կարող է հասանելիություն ստանալ անձնական լուսանկարների մեծ քանակի։Քննադատները նաև կասկածի տակ են դնում ընկերության իրական նպատակները՝ նշելով, որ նման տեխնոլոգիաները կարող են օգտագործվել մարքեթինգի և գովազդային վերլուծության համար։

Այսպիսով, «Camera Roll Scan»-ը, որը նախատեսված է օգտատերերի փորձը բարելավելու համար, միաժամանակ բարձրացնում է անձնական տվյալների անվտանգության վերաբերյալ հարցեր։

Կարդալ ավելին

Leave a comment