Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, 2025 թվականի փետրվարին հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական 3 և իրավաբանական 2 անձանց՝ ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող՝ ընդհանուր 5.5 հա մակերեսով 5 հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։
Հակակոռուպցիոն դատարանի որոշումներով՝ վերոնշյալ հայցադիմումներն ընդունվել են վարույթ, կիրառվել են հայցի ապահովման միջոցներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)