Փաշինյանի որոշմամբ՝ Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից

Քաղաքականություն

20.03.2026 | 15:49

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արա Ֆիդանյանն ազատվել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արա Խորենի Ֆիդանյանին 2026 թվականի մարտի 20-ից ազատել ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Ֆիդանյանը ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնել էր 2023 թվականի դեկտեմբրի 1-ին։

Leave a comment