Երաժշտական դպրոցից կատարված գողությունը բացահայտվել է․ տեսանյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 7-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց, որ գիշերը տեխնիկական միջոց գործադրելով բացել են Հրազդանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի պատուհանն ու դասասենյակից գողացել հարվածային գործիք, էլեկտրական չորս տաքացուցիչ և այլ պարագաներ։

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է 57-ամյա մի տղամարդ։

Մարտի 9-ին նա հայտնաբերվեց, ձերբակալվեց, խոստովանեց արարքն ու ներկայացվեց նախաքննական մարմին։

Գողոնը հայտնաբերվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Leave a comment