«Դուք քաղաքական գործիչ չեք, ինչո՞ւ եք ասում Կտրիճ Ներսիսյան». լրագրողը՝ ԱԱԾ ղեկավարին

«Կտրիճ Ներսիսյանի եղբայրը Սովետական միության ԿԳԲ-ի գործակալ է եղել և այդ փաստն ԱԱԾ-ն հանրայնացրել է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը:

Հարցին՝ դուք քաղաքական գործիչ չեք, ինչպե՞ս եք օգտագործում Կտրիճ Ներսիսյան ձևակերպումը, ասաց. «Այնպես, ինչպես օգտագործեցի»:

Leave a comment