Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԵՄ գագաթնաժողովը որևէ որոշում չի կայացրել Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ին ռազմական աջակցություն տրամարդելու վերաբերյալ․ այն սահմանափակվել է միայն Սոմալիի ափերի մոտ և Կարմիր ծովում ԵՄ առաքելություններում նավերի թիվը մեծացնելու ընդհանուր կոչով, սակայն առանց դրանց մանդատը Հորմուզի նեղուցին տարածելու որոշման։
Այս մասին ասվել է Մերձավոր Արևելքի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ։
«Եվրոպական խորհուրդը կարևորում է «Ատալանտա» և «Ասպիդես» եվրոպական պաշտպանական առաքելությունների դերը և կոչ է անում տրամադրել ավելի շատ ռեսուրսներ իրենց գործող մանդատների շրջանակներում», – նշվում է փաստաթղթում։