Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցություններին

Քաղաքականություն

20.03.2026 | 15:46

Ռուսաստանը չի ծրագրում մասնակցել մարտի 21-ին Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցություններին, սակայն հույս ունի մոտ ապագայում վերսկսել հանդիպման եռակողմ ձևաչափը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Դրանք կլինեն երկկողմ շփումներ ուկրաինացիների և ամերիկացիների միջև։ Այս դադարը (Ուկրաինայի շուրջ բանակցություններում) ժամանակավոր է։ Մենք հույս ունենք, որ այն ժամանակավոր է։ Նկատի ունեմ եռակողմ ձևաչափի շարունակությունը։ Մենք հույս ունենք, որ ապագայում կկարողանանք շարունակել այս բանակցությունները»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Պեսկովը նշել է, որ ներկայում եռակողմ բանակցությունների անցկացման հնարավոր վայրի վերաբերյալ հստակություն չկա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ խաղաղության բանակցությունների նոր փուլը տեղի կունենա մարտի 21-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment