Հրապարակվում է որպես գովազդ
Մարտի 14-ին Երևանում տեղի ունեցավ Limitless with Mövenpick ներդրողների փակ միջոցառումը։
Միջոցառման ընթացքում արդեն ներդրում կատարած սեփականատերերին հանձնվեցին Accor Live Limitless միջազգային լոյալության ծրագրի անդամակցության հավաստագրերը, որոնց շնորհիվ նրանք ստանում են մի շարք արտոնություններ Accor-ի գլոբալ հյուրանոցային ցանցում՝ ներառյալ հատուկ զեղչեր, առաջնահերթ ամրագրումներ և այլ հնարավորություններ ամբողջ աշխարհում։
Օրվա կարևոր իրադարձությունը Mövenpick Resort Tsaghkadzor-ի տիպային համարի (showroom-ի) պաշտոնական բացումն էր, որը տեղի ունեցավ Երևանի կենտրոնում՝ Խանջյան 20 հասցեում։
Հյուրերը հնարավորություն ունեցան առաջին անգամ տեսնելու ապագա հյուրանոցի իրական ինտերիերը, մուտք գործել տիպային համար և մոտիկից ծանոթանալ նախագծի դիզայներական լուծումներին ու ընդհանուր կոնցեպտին։
Mövenpick Resort Tsaghkadzor-ը ավելին է, քան ներդրում։ Այն, բացի 5-աստղանի հյուրընկալությունից, իր հետ կբերի նաև հարակից ենթակառուցվածքներ ՝ լողավազան, մեծ թենիսի դաշտ, պադլի դաշտ և սահադաշտ, որոնք կկապահովեն հաճախորդների լիարժեք հանգիստը և միաժամանակ կնպաստեն զբոսաշրջիկների հոսքի աճին ողջ տարվա ընթացքում։
Նախագիծը ոչ միայն բարձրակարգ հյուրանոցային ծառայություններ է առաջարկում, այլև նպատակ ունի զարգացնել Ծաղկաձորը որպես միջազգային զբոսաշրջային ուղղություն, համադրելով լեռնային հանգիստը, հարմարավետությունն ու ներդրումային հնարավորությունները։
The post Ներդրողների փակ միջոցառում. Mövenpick Resort Tsaghkadzor-ի տիպային համարը պաշտոնապես բացվեց appeared first on CIVILNET.