Մի ամբողջ գերդաստան՝ չծառայած զավակներով. պիտի պարզաբանում տա, նոր խոսի անվտանգությունից. Պապիկյանը՝ Կարապետյանի մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Անկհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի»,- այս մասին ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադառնալով քաղաքական տարբեր ուժերի արված հայտարարություններին: Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետն ասում է՝ ես ղեկավարում եմ շարժում, որը չի շարունակելու Ղարաբաղյան շարժումը: Ըստ նրա, գրեթե բոլոր կողմերից կարելի է լսել ռազմատենչ հայտարարություններ, մինչդեռ քաղաքական գնահատականները պետք է լինեն պատասխանատու:
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի անվանտային թեմային առնչվող հայտարարություններին և արհեստական բանակությամբ նրա տարածած տեսանյութին, Պապիկյանը նկարեց.«Դժվար է հիմա ասել, որ Սամվել Կարապետյանը ինչ-որ բան է հայտարարել, ես հիմա պիտի հասկանամ մենք գործ ունենք արհեստական բանականության, թե իրական մարդու հետ, երբ իրական կլսենք նրանք, գուցե այդ ժամանակ արձագանքեմ իրեն: Հաշվի առնելով, որ պրոցեսներ են տեղի ունենում և հասարակությունն արհեստական բանականությանն առերեսվում է և գուցե պիտի լուրջ վերաբերվի, որովհետև մենք աշխատում ենք վիրտուալ մարդկանց հետ և ոչ իրական, պիտի վիրտուալ մարդկանց հետո խոսենք, հաշվի առնելով, որ երեկ արդեն նարնք տեսանյութեր էին տարածում, որոնք հարիր չեն, մեղմ ասած, քաղաքաման ուժին՝ կախաղանների, այլ պատկերներով ձևավորված ուժեղ մարդկանց կերպարով»:
«Սամվել Կարապետյանն անվտանգությունից խոսելուց առաջ թող իրեն հարց տա և հասարակությանը պարզաբանի՝ մի ամբողջ գերդաստան չծառայած զավակներով, որդիներով, թոռներով, փաստ է, որ այդ մարդիկ բանակից չեն ազատվել, մինչև 27 տարեկանը եղել են ՀՀ քաղաքացի, բայց չեն ծառայել, պիտի պարզաբանում տա, նոր խոսի անվտանգությունից»,- ասաց նա: