Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անկախությունից ի վեր 2025 թվականն առաջին տարին է, երբ մենք ՀՀ քաղաքացիների միգրացիոն դրական սալդո ունենք։ Սա նշանակում է, որ հաստատված խաղաղության բազմաթիվ ոլորտային բարեփոխումների արդյունքում առաջին անգամ արձանագրվում է ՀՀ քաղաքացիների ներգաղթ․ այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի կատարման առաջընթացի 2025 թվականի զեկույցը՝ ՆԳՆ մասով։
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը World Travel-ի ինդեքսում ամեանապահով երկրների շարքում 13-րդ տեղում է։