Կրթահամալիրները կառուցում ենք ու աջակցում, որ մարդիկ իրենց իսկ գյուղերում տուն կառուցեն, բնակվեն. Ժաննա Անդրեասյան

Երեկ կառավարությունը շատ կարևոր որոշում ընդունեց՝ նախկինում սահմանամերձ բնակավայրերի համար բնակարանների կառուցման ծրագիրը կամ հանրության մեջ առավել հայտնի 16 միլիոնների ծրագիրը ընդլայնելով այն գյուղական բնակավայրերի համար, որտեղ կառուցվել են կամ կառուցվում են կրթահամալիրներ և դպրոցներ:

Ընդ որում, բնակարանի կառուցման աջակցությունը տրվում է կրթահամալիրի սպասարկման տիրույթի բոլոր բնակավայրերի համար:

Սա՝ ի հեճուկս բոլոր այն անհեթեթ պնդումների, որ կրթահամալիրների ձևավորումը կդատարկի գյուղերը: Ուղիղ հակառակը: Կրթահամալիրները կառուցում ենք ու աջակցում, որ մարդիկ իրենց իսկ գյուղերում տուն կառուցեն, բնակվեն, իրենց երեխաներն էլ հենց այդ բնակավայրերում մնալով ամենաարդիական ու հագեցած պայմաններում լավ սովորեն, որ լավ ապրեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment