Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ի վերջո ՀՀ-ն կկարողանա իր քաղաքացուն տրամադրել նոր սերնդի կենսաչափական փաստաթղթեր: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Եռուն փուլում են գտնվում նոր կենսաչափական համակարգի ներդրման հետ կապված աշխատանքները, ու ես ուրախությամբ պետք է փաստեմ, որ ի վերջո ՀՀ-ն կկարողանա իր քաղաքացուն տրամադրել նոր սերնդի կենսաչափական փաստաթղթեր:
Այս ժամկետը մեզ համար 2026 թվականի աշունն է»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում