Իրանում մшհապատժի են ենթարկել 19-ամյա ըմբիշին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի երիտասարդական հավաքականի ըմբիշ և միջազգային մրցույթների մեդալակիր 19-ամյա Սալեհ Մոհամմադին և ևս երկու երիտասարդ մահապատժի են ենթարկվել։ Նրանց կախաղան են բարձրացրել՝ Իրանի հատուցման օրենքի համաձայն, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Մահապատիժները տեղի են ունեցել մարտի 19-ին։

Ըստ տեղեկությունների՝ նրանք մասնակցել են Ղոմում 2026 թվականի հունվարի 8-ին տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերին։

Ղոմից Սալեհ Մոհամմադին դատապարտվել է մահվան՝ հունվարի 8-ի բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանի ենթադրյալ սպանության համար, ավելի վաղ հաղորդել էր Իրանի «Մարդու իրավունքներ» իրավապաշտպան կազմակերպությունը։

Leave a comment