Թրամփի պաշտոնական հրավերը չի ենթադրում Հայաստանի համար 1 միլիարդ դոլարի որևէ անդամավճար. Հովհաննիսյան

Թրամփի պաշտոնական հրավերը չի ենթադրում Հայաստանի համար 1 միլիարդ դոլարի որևէ անդամավճար. Հովհաննիսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արձագանքել է պատգամավոր Հայկ Մամիջանյանի հայտարարությանն այն մասին, թե, իբր,«ՀՀ բոլոր քաղաքացիները վճարելու են 1 մլրդ դոլար, որ Փաշինյանը Թրամփի հետ 1 ֆոտո էլ ունենա»:

«Սերժի պատգամավորը, իրենց հատուկ ձեռագրով՝ շարքային ստախոսի մակարդակով, փորձում է մոլորեցնել ժողովրդին։

Իրականում Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ, չի ենթադրում Հայաստանի համար 1 միլիարդ դոլարի որևէ անդամավճար»,- գրել է Հովհաննիսյանը:

Leave a comment