Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ պահածոների արտադրամասում

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ պահածոների արտադրամասում

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն «Էյեմ ֆակտորի» ՓԲ ընկերությանը պատկանող մրգային, բանջարեղենային և մսային պահածոների արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան):

 

Մասնավորապես՝ արտադրական շինության որոշ հատվածներում պատերի մակերեսները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով։

 

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:

 

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Leave a comment