«Ուժեղ երկիրն է ունակ հասնել խաղաղության». «Ուժեղ Հայաստանի» անվտանգության թիմի փորձագետ Խայմովիչ

Ճիշտ ժամանակն է տեղական ռազմարդյունաբերությունը զարգացնելու․ այն կարևոր կլինի մոտ ապագայի համար, անհրաժեշտ է, որ Հայաստանի ռազմարդյունաբերությունը զարգանա։ Հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության ծրագրի օդային պաշտպանության հարցերով խորհրդատու Զվիկա Խայմովիչը։

«Ուժեղ երկիրն է ունակ հասնել խաղաղության, թույլ երկիրը չի կարող։ Խաղաղությունը պահպանելու համար պետք է բավական ուժեղ լինել։

Եթե Հայաստանը պատերազմի ժամանակ ճիշտ ձևով կառուցեր իր պաշտպանությունը, այլ արդյունքներ կլինեին։ Պատերազմի ելքը Հայաստանի համար շատ դրամատիկ եղավ»,- նշել է նա՝ ընդգծելով՝ պետք է կառուցել նոր հայեցակարգ, որոնք ապագա մարտահրավերներին կդիմակայեն՝ ստանալով կապ բանակի և տեխնոլոգիաների միջև։

 

Leave a comment