«Քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել»․ մահացել է N46 ավտոբուսի ուղևորը

Հասարակություն

19.03.2026 | 20:20

Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել, հայտնում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից։

«Թիվ 46 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, այնուհետև կանգառում գիտակցությունը կորցրել է։

Վարորդը և քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է»,-նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Leave a comment