ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Հայերիս ամոթն է, դատարանը պետք է թույլ տար, որ Վեհափառ Հայրապետը մասնակցեր Վրաստանի պատրիարքի թաղմանը, նա հանցագործ չէ, փախնելու մտադրություն չունի: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը:
«Եկեղեցին միշտ պետականաստեղծ է եղել, չի կարող վտանգ ներկայացնել անկախության եւ պետության համար, նման բամբասանքներին հասարակությունը չի հավատում: Մենք եկեղեցին ակունքից գիտենք, իրենք կանգնել են գետի կողքին, մատներն են թրջում, ասում են՝ սառն է, դատողություն են անում մարդիկ, ովքեր չգիտեն՝ ինչ է Եկեղեցին: Փաշինյանը Սուրբ Գիրքն էլ կխմբագրի, սաղմոսում ասվում է ՝ «Իմ թշնամիներին սատկացրու և կործանիր նրանց, ովքեր իմ անձն ուզում են նեղեն», ի՞նչ է, դա եթե կարդում ենք , ուրեմն բռնության կամ պատերազմի կո՞չ է», – մեկնաբանեց հոգևորականը:
Խոսելով Փաշինյանին միացած հոգևորականների մասին՝ Տեր Փառենը նշեց, որ ճշմարիտ բարեփոխողները եկեղեցու ներսում են, տիրադավները պետք է ներողություն խնդրեն և միանան եկեղեցուն, այլ արդարացում չկա:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։