Դաշնային պահուստային համակարգը բարձրացրել է ԱՄՆ-ում գնաճի կանխատեսումը 2026 թվականի համար

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը բարձրացրել է ԱՄՆ-ում գնաճի կանխատեսումը 2026 թվականի համար՝ այն հասցնելով 2.7%-ի՝ դեկտեմբերին սպասվող 2.4%-ի փոխարեն։

2027 թվականի գնաճի կանխատեսումը բարձրացվել է մինչև 2.2% (նախկինում՝ 2.1%), իսկ 2028 թվականի համար պահվել է անփոփոխ՝ 2% մակարդակում։

ԱՄՆ կենտրոնական բանկը նաև բարձրացրել է ՀՆԱ-ի աճի կանխատեսումները․ 2026 թվականի համար՝ մինչև 2.4% (նախկինում՝ 2.3%), 2027 թվականի համար՝ մինչև 2.3% (2%-ից), իսկ 2028 թվականի համար՝ մինչև 2.1% (1.9%-ից)։

Կարգավորիչը պահպանել է գործազրկության կանխատեսումն ընթացիկ տարվա համար՝ 4.4% մակարդակում։ ԴՊՀ-ն ակնկալում է, որ գործազրկությունը կնվազի մինչև 4.3% 2027 թվականին (դեկտեմբերյան կանխատեսում՝ 4.2%) և մինչև 4.2%՝ 2028 թվականին (նախկին կանխատեսմամբ նույնպես 4.2%)։

Leave a comment