Պատերազմների ֆոնին Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները շատ կարևոր են. Մարթա Կոս

Բաժանորդագրվել

Եվրոպացի դիվանագետը հայտարարել է, որ Բրյուսելը կօգնի Երևանին արդիականացնել իր ենթակառուցվածքները։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հյուսիսում և Հարավում ընթացող պատերազմների պայմաններում Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են առավել կարևոր, քան երբևէ։ Այս մասին Երևանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարեց Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ զրույցում մենք դիտարկեցինք, թե որտեղ կարող ենք բարելավել ենթակառուցվածքները Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումների ժամանակն ու ծախսերը նվազեցնելու համար»,–ասաց Կոսը։

Նա նշեց, որ 2022 թվականից ի վեր Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումների ծավալը քառապատկվել է։ ԵՄ պաշտոնյան ընդգծեց, որ ճիշտ ներդրումների պարագայում այդ փոխադրումներըւ կարող են էլ ավելի աճել, ինչը բխում է ինչպես Եվրոպայի, այնպես էլ Հայաստանի շահերից։

Leave a comment