Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դեռևս պարզ չէ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանում պատերազմ է սկսել, թե՞ խաղաղություն. հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «GB News»-ին տված հարցազրույցում։
Նրան հարցրել են, թե ինչքանով է նրա խաղաղության դիրքորոշումը համատեղելի այն փաստի հետ, որ իր ամենամտերիմ դաշնակիցներից մեկը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատերազմ է սկսել Իրանի դեմ։
«Հարցն այն է՝ արդյոք նա իսկապես պատերազմ է սկսել, թե՞ խաղաղություն։ Դա դեռ չի որոշվել․ պատմաբանները կորոշեն»,- պատասխանել է Օրբանը։