Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեն հայտարարել է, որ Թեհրանը և Մուսկատը մտադիր են ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ավարտից հետո Հորմուզի նեղուցում նավագնացության համար նոր իրավական ռեժիմ սահմանել։
«Մենք անպայման կիրականացնենք այս նոր ռեժիմը մեր զինված ուժերի օգնությամբ»,- ասել է պարոն Ջալալզադեն։
Նախորդ օրը «Al Jazeera»-ին տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է ռազմական գործողությունների ավարտից հետո նավերի անցման վերաբերյալ նոր համաձայնագրերի անհրաժեշտության մասին։