Շվեյցարիայի  ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2026-ի համար վատթարացվել է՝ նավթի գների կտրուկ աճի պատճառով

Շվեյցարիայի կառավարությունը վատթարացրել է երկրի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2026 թվականի համար՝ նախկինում սպասվող 1.1%-ից մինչև 1%՝ էներգակիրների գների կտրուկ բարձրացման ֆոնին, որը պայմանավորված է Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմով։

2027 թվականի կանխատեսումը մնացել է անփոփոխ՝ 1.7% մակարդակում։

«Մերձավոր Արևելքում պատերազմը փետրվարի վերջից հանգեցրել է էներգակիրների համաշխարհային գների կտրուկ աճի: Սա վատթարացնում է համաշխարհային տնտեսության կանխատեսումները և կարող է հանգեցնել գնաճի արագացման՝ այդ թվում Եվրոպայի և Ասիայի առևտրային գործընկեր երկրներում։ Մնում է բարձր անորոշություն Մերձավոր Արևելքում հակամարտության հետագա զարգացման և դրա տնտեսական հետևանքների վերաբերյալ», – նշվում է Տնտեսական հարցերով պետական քարտուղարության հաղորդագրությունում։

Գերատեսչությունն այժմ ակնկալում է, որ սպառողական գների աճի տեմպը Շվեյցարիայում այս տարի կկազմի 0.4% (նախկինում կանխատեսվում էր 0.2%)։ 2027 թվականին գնաճը, ըստ կանխատեսման, կկազմի 0.5%։

Իշխանությունները նաև սպասում են, որ գործազրկության մակարդակը 2026 թվականին կհասնի 3%-ի, իսկ 2027 թվականին կնվազի մինչև 2.8%։ Նախորդ կանխատեսմամբ այն կազմելու էր համապատասխանաբար 3.1% և 2.9%։

Leave a comment