Ադրբեջանի տարածքով ևս 7 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան 

Քաղաքականություն

19.03.2026 | 10:37

Ադրբեջանի տարածքով նախատեսվում է ևս յոթ վագոն ցորեն ուղարկել Հայաստան։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվող ցորենի ընդհանուր քաշը 488 տոննա է։

Մարտի 11-ին էլ Հայաստան էր ուղարկվել 1023 տոննա ռուսական ցորեն։ Եվս մեկ խմբաքանակը՝ 488 տոննա, ուղարկվել էր մարտի 9-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment