Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ խմբի աշխատանքը կասեցվել է Մերձավոր Արևելքում ստեղծված բարդ իրավիճակի պատճառով, բացատրել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցային գործընթացը առայժմ կասեցված է։
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը շարունակում է աշխատել Ռուսաստան-ԱՄՆ երկկողմ աշխատանքային խմբի շրջանակներում։