1 տարեկան երեխայի նկատմամբ սպանության փորձի մեջ մեղադրվող կինը 2 ամսով կալանավորվել է

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ օրերս «Արաբկիր» բժշկական կենտրոն ընդունված 1,2 տարեկան երեխային պարբերաբար բռնության ենթարկելու, ինչպես նաև նրա նկատմամբ սպանության փորձի մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

«Արմենպրես»-ին Դատախազությունից հայտնել են, որ դատարանը որոշել է նրա նկատմամբ կալանք կիրառել երկու ամիս ժամկետով։

Մարտի 16-ին հայտնի էր դարձել, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1.2 տարեկան տղա երեխա։ Բժիշկներին հաջողվել էր վերականգնել երեխայի սրտի աշխատանքը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 18-ին հայտնել է, որ երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա կա։

The post 1 տարեկան երեխայի նկատմամբ սպանության փորձի մեջ մեղադրվող կինը 2 ամսով կալանավորվել է appeared first on CIVILNET.

Leave a comment