Սիսիան-Գորիս ճանապարհին ձորն ընկած մեքենայի 3 ուղևորները մահացել են, տուժած վարորդը՝ հոսպիտալացվել


Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, մարտի 18-ին՝ ժամը 16։15-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվելով՝ հայտնվել ձորում․ ավտոմեքենայի երեք ուղևոր տեղում մահացել է։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ դիերը՝ դի տեղափոխող մեքենային։


Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Դիտումների քանակ29

Leave a comment