2 հարցի ուղղությամբ աշխատանք պետք է տարվի. Փաշինյանն ամփոփել է ԼՂ-ից տեղահանվածների մասին համաժողովը


«Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին պետք է օգնել, որ նրանք հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան», – հայտարարել է վարչապետը՝ ելույթ ունենալով նրանց խնդիրներին ու լուծման քայլերին նվիրված համաժողովին: Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել աջակցել տեղահանված անձանց, որպեսզի նրանք ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, տնավորվեն այստեղ և իրենց ու իրենց ընտանիքների ճակատագիրը հարատև կապեն մեր երկրի հետ։


Համաժողովի ընթացքում վարչապետին և իրավասու գերատեսչություններին հարցեր են ուղղել նաև Ղարաբաղից տեղահանվածները: Ամփոփելով քննարկումը՝ Փաշինյանը եզրակացրել է՝ բազմաթիվ հարցեր արդեն լուծված են, սակայն քաղաքացիության և բնակարանային ապահովման ուղղությամբ դեռ աշխատանք պետք է տարվի։


Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

Դիտումների քանակ2

Leave a comment