«Պարոն Փաշինյան, նայում եմ ձեր կողմից հրավիրված քննարկումը՝ արցախցիների սոցիալ խնդիրների հետ կապված…Ովքե՞ր են այդ մարդիկ». Տիգրան Պետրոսյան

Արցախի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը գրում է.

«Պարոն Փաշինյան, ուշադիր նայում եմ ձեր կողմից հրավիրված քննարկումը՝ արցախցիների սոցիալ խնդիրների հետ կապված, և չեմ կարողանում մի ծանոթ դեմք տեսնել։

Ովքե՞ր են այդ մարդիկ, ինչո՞վ էին զբաղված։

Արցախում, որքանո՞վ են նրանք տեղյակ արցախցիների խնդիրների մասին, որքանո՞վ են նրանք կոմպետենտ՝ համակարգված ներկայացնել այդ խնդիրները և ադեկվատ առաջարկներ անել…

Դուք ասում եք, որ այս ընթացքում տարբեր ձևաչափերով հանդիպել եք արցախցիների հետ, կարո՞ղ եք գոնե 3 հոգու անուն տալ և նշել, թե ի՞նչ ձևաչափով եք նրանց հետ հանդիպել։

Պարոն Փաշինյան, գուցե՞ վերջ տաք այս ձևական ձևաչափերին։

Եթե իրոք մտահոգված եք այդ ամենով, բայց չեք կարողանում կողմնորոշվել՝ հարցրեք, հարցնելը ամոթ չի, չիմանալն է ամոթ, իսկ չիմանալով երկրին վնաս տալը՝ հանցագործություն է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment