ԱՄՆ-ը հակառուսական պատժամիջոցների ցանկից հանել է 3 ֆիզիկական անձի և 3 կազմակերպության

Բաժանորդագրվել

ԱՄՆ իշխանությունները հակառուսական պատժամիջոցների ցանկից հանել է նաև թուրքական երկու ընկերության։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը այսօր հայտարարել է հակառուսական պատժամիջոցների ցանկից երեք ֆիզիկական անձանց և երեք կազմակերպությունների դուրսբերման մասին:

ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ այսօր հրապարակված ցուցակի համաձայն, Միացյալ Նահանգների իշխանությունները հակառուսական պատժամիջոցների ցուցակներից հանել են ՌԴ քաղաքացի Եվգենյա Տյուրիկովային, որը հայտնի է նաև Սմիռնովա և Դյատկովա ազգանուններով, ինչպես նաև ռուսաստանցի Բորիս Վորոնցովին և Թուրքիայի քաղաքացի Բերկ Տյուրկենին:

ԱՄՆ իշխանությունները հակառուսական պատժամիջոցների ցուցակից հանել են նաև թուրքական երկու ընկերություն՝ «Turken Dijital Matbaa»-ն և «BSB Grup Internet ve Yapay Zeka Teknolojileri»-ն, ինչպես նաև Արաբական Միացյալ էմիրությունների «Futuris FZE» կազմակերպությունը:

Leave a comment