Անի Ավետիսյան, #CivilNetCheck
Քերծված հեռախոս, Android հեռուստացույց, անակնկալ ծրար. սոցցանցերում նորից ակտիվացել են կեղծ խաղարկությունները՝ այս անգամ Samsung-ի և «Սաս» սուպերմարկետների անունից։
Գրառումները և կարճ ժամանակում հավաքում են հազարավոր մեկնաբանություններ, մինչդեռ խաղարկությունների հետևում ոչ թե մրցանակ է, այլ ֆիշինգային կայք կամ վիրուսային ծրագիր։
450 «քերծված» հեռախոս՝ Samsung-ի անունից
Ֆեյսբուքյան Samsung Fans էջը մարտի 17-ին գրառում է տարածել, ըստ որի՝ «SAMSUNG-ի երկրպագուի ծննդյան օրը նշելու համար» ընկերությունը պատրաստ է նվիրել «մանր քերծվածքների պատճառով» 450 չվաճառված հեռախոս՝ ։
Մասնակցելու համար օգտատերերից պահանջվում է ընդամենը էջում գրանցել իրենց սիրելի գույնը, օրինակ՝ «կապույտ»։ Մեկ օրվա ընթացքում հրապարակումը հավաքել էր ավելի քան 1200 մեկնաբանություն։
Ըստ Facebook-ի թափանցիկության տվյալների՝ էջը ստեղծվել է նախորդ տարվա հուլիսին, սակայն վերանվանվել է Samsung Fans՝ վերջին հրապարակումից անմիջապես առաջ, մարտի 17-ին։ Էջի թափանցիկության տվյալներում բացակայում է տեղեկատվությունը, թե որ երկրից է այն ղեկավարվում, և այն այլ գրառումներ չունի։
Էջի միակ հրապարակման լուսանկարի հետադարձ որոնման միջոցով կարելի է գտնել նմանատիպ էջեր և խաղարկություններ տարբեր լեզուներով՝ սկսած 2024-ից։ Նույն՝ Samsung-ի խանութ-սրահի բացման արարողության լուսանկարով կեղծ խաղարկություններ արվել են ինչպես Ինդոնեզիայի, այնպես էլ Մադագասկարի լսարանի համար։ #CivilNetCheck-ն արդեն պարզել է, որ նմանատիպ խարդախությունների հետքերը հաճախ հասնում են մինչև Ինդոնեզիա։
Չնայած էջը այլ գրառումներ չունի, իսկ թափանցիկության մասին տվյալներում առկա չի տեղեկատվություն, թե որ երկրից է այն ղեկավարվում, էջի միակ հրապարակման լուսանկարի հետադարձ որոնման միջոցով կարող ենք գտնել նմանատիպ էջեր և նույնատիպ խաղարկություններ տարբեր լեզուներով՝ սկսած 2024 թվականից։ Նույն՝ Samsung-ի խանութ-սրահի բացման արարողության լուսանկարով կեղծ խաղարկությունների մասին գրառումներ արվել ենինչպես ինդոնեզական, այնպես էլ մադագասկարյան օգտատերերի համար։
Նմանատիպ կեղծ խաղարկությունների մասին նախկին հրապարակումներում #CivilNetCheck-ը արդեն պարզել է, որ նմանատիպ խարդախություններից շատերի հետքերը հասնում են մինչև Ինդոնեզիա։
Ակցիաների շղթա՝ «Սաս» սուպերմարկետների անունից
Sas Supermarket. էջն էլ մարտի 17-ին հրապարակել է գրառում՝ իբր խաղարկելով Android հեռուստացույցներ։ Գրառման մեջ օգտատերերին առաջարկվում է ընտրել 10 ծրարներից մեկը, որոնցից մեկում իբր գտնվում է «Smart Android TV»-ն։ Մասնակցելու համար բավական է ուղղակի նշել նախընտրած ծրարի համարը։
Նմանատիպ ակցիաների վերաբերյալ գրառումներ էջը հրապարակել է մարտի 9-ից սկսած գրեթե ամեն օր՝ նշելով, թե խաղարկում է կենցաղային տեխնիկա, SAS գնումների վաուչեր, Toyota մեքենա, ադամանդե մատանի, ոսկյա վզնոց, ժամացույց և այլն։
2025-ի նոյեմբերին ստեղծված այս կեղծ էջն ունի ավելի քան 10 հազար հետևորդ։ Հատկանշական է, որ գրառումների մեկնաբանություններում օգտատերերը բողոքում են, քր չնայած կատարում են պահանջված բոլոր քայլերը, սակայն խոստացված մրցանակը չեն ստանում։
«Սաս» սուպերմարկետների ցանցի ֆեյսբուքյան պաշտոնական էջը SAS Supermarkets-ն է, կայքը՝ sas.am-ը։ Սուպերմարկետների ցանցի կողմից իրականացվող ակցիաներին անհրաժեշտ է ծանոթանալ պաշտոնական էջերում։
Այսպիսով, «Սաս» սուպերմարկետների ցանցի և Samsung-ի անունից սոցցանցերում տարածվող խաղարկությունները կեղծ են՝ կարող են կորզել օգտատերերի անձնական և բանկային տվյալները։
Կարդա նաև՝ «Հազարավոր լայքեր և տարածումներ. խարդախության անդադար շրջապտույտը ֆեյսբուքի հայկական տիրույթում»
The post «Ընտրիր ծրարդ». «Սաս»-ի և Samsung-ի անունից կեղծ խաղարկություններ են տարածվում appeared first on CIVILNET.