Օշականի դաշտամիջյան հատվածում այրել են անվադողեր. կրակը տեսանելի էր Աշտարակ քաղաքից

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Օշական վարչական շրջանի դաշտամիջյան հատվածում անվադողեր են հրկիզել, ինչի հետևանքով առաջացել են խոշոր կրակ և հսկայական ծուխ։

shamshyan.com-ի տեղեկություններով, ծուխը տեսանելի էր Եղվարդ քաղաքից, իսկ կրակը՝ Աշտարակից։

Ամբողջ երկինքը պատվել էր սև ծխով, ինչը մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին։

Ամբողջ տարածքը շինարարական ու կենցաղային աղբով  է լցված և պատասխանատուները պետք է հնարավորինս շուտ հայտնաբերեն մեղավորներին, ենթարկեն վարչական պատասխանատվության ու պարտավորեցնեն, որպեսզի հեռացնեն աղբը։

Leave a comment