ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Էդիտե Մեդնեն մարտի 18-ին հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում։
Դեսպանին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Դեսպան Մեդնեն հետաքրքրվել է առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստական աշխատանքից և առաջարկել ԵՄ անդամ Լատվիայի աջակցությունը։
ԿԸՀ նախագահը ներկայացրել է օրենսդրական կարգավորումները և ընտրությունների հիմնական գործողությունների նախապատրաստման ժամանակացույցը։
ԿԸՀ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)