«Դե՝ թող հանգստացնող եւ այլ միջոցառումներ իրականացնի․ առողջարանային կամ այլ՝ չխորանամ»․ Անահիտ Ավանեսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

«Դե՝ թող հանգստացնող եւ այլ միջոցառումներ իրականացնի․ առողջարանային կամ այլ՝ չխորանամ։ Իր խնդիրն է, մեկնաբանելու բան չունեմ»,- ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պատասխանն է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը։ Նա ասել էր՝ չի հանգստանա, մինչեւ ՔՊ-ին չհեռացնի իշխանությունից։

Անահիտ Ավանեսյանը հավելեց՝ կարծում է, Ռոբերտ Քոչարյանը նաեւ չի հանգստանում, քանի որ ապօրինի գույքի բռնագանձման բավական մեծ փաթեթ կա, ու գործընթացը հաջողությամբ իրականացվելու է եւ պետությանը մինչեւ վերջին լուման ստանալու է, ինչը նրան կհանգստացնի։

ՔՊ-ի կողմից պետական բյուջեի մսխումների մասին հարցին նա ընդհանրական պատասխանեց, որ 2018-ից ի վեր պետական բյուջեն երկու անգամ ավելացել է, գումարներն ուղղվել են բնակչության բարեկեցության ապահովմանը։ Իսկ թե ինչո՞ւ է պետական պարտքը կրկնակի աճել՝ ասաց՝ չի խորանա այդ հարցերի մեջ։

ՔՊ-ի «ուրախ ավտոբուսի» ծախսերի մասին հարցին էլ պատասխանեց՝ ՔՊ-ն ամենաբաց եւ թափանցիկ կուսակցությունն է եւ կուսակցական ծախսերի մասին լրագրողները կարող են հարցումներ անել։

Անահիտ Ավանեսյանը նաեւ պատասխան չուներ՝ Իրանին հումանիտար օգնություն տրամադրելու առնչությամբ։ Թե ինչո՞ւ է ուշանում Հայաստանից օգնությունը, պատասխանեց՝ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես կգա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment