Փաստաբան Տաթևիկ Սողոյանի ֆեյսբուքյան գրառումը
Քանի որ Դատախազությունն էլ մի խրոխտ տեքստ տարածեց այն ենթատեքստով, որ Բագրատ սրբազանին իբր «զորանոց» է օտարվել, պատասխանեմ միանգամից՝ առանց երկար բարակ ծամծմելու։
Անկախ Հայաստանի պատմության մեջ այդ տարածքները երբեք որպես զորանոց չեն օգտագործվել, երբևէ չեն շահագործվել որպես ռազմական օբյեկտ։ Գույքի «հատուկ նշանակության» նշումը ժառանգվել է ԽՍՀՄ-ից՝ պայմանավորված այն հանգամանքով, որ խորհրդային ժամանակներում այդտեղ հակակարկտային կայաններ են եղել։
Նկարում «զորանոցն» ու այն մարդիկ են, ովքեր ուրախ էին սահմանամերձ համայնքում հիմնված նոր աշխատատեղ ու արտադրություն տեսնել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)