Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Հասարակություն

18.03.2026 | 17:04

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Դատախազը մարտի 16-ին է հետապնդում հարուցել Գասպարյանի որդու՝ 2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով։

Նշենք, որ Վլադիմիր Գասպարյան կրտսերը Հայաստանում է։

Արփի Հակոբյան

Leave a comment